Ձախորդ Փանոսի հեքիաթը Հ․Թումանյան

Ժամանակին Փանոս անունով մի մարդ է լինում։ Նա ինչ էլ անում է, չի ստացվում։ Նա ունենում է մի սայլ, կացին և լուծ եզ։ Մի օր նա գնում է անտառ, որ փայտ կոտրի։ Եզներով սայլը ծառի տակ է կագնեցնում և հենց որ ծառը կտրում է, այն ընկնելով՝ ջարդում է սայլը։ Հետո Փանոսը կացինը շպրտում է գետը, որ բադերին կպնի, բայց կացինը խորտակվում է։ Նա շորերը թողնում է ափին և մտնում գետը, որ հանի կացինը։ Չգտնելով այն՝ դուրս է գալիս ջրից և տեսնում, որ շորերը չկա։ Երբ մթնում է՝ Փանոսը տկլոր գնում է գյուղ։ Գնում է եղբոր տուն։ Այնտեղ քեֆ է լինում, հյուրերից մեկը ոսկորը շպրտում է Փանոսի աչքին մտածելով՝ շուն է։ Նա ցավից գոռում է, իսկ գյուղի բոլոր շները վրա են տալիս։ Փանոսը փախչում է անտառ։ Գյուղում մտածեցին, թե գետում է խեղդվել։ Իսկ նրա կինը նորից ամուսնացավ։