Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է  արդեն, արևը դուրս է գալիս, անձրև է գալիս, ձյունը հալվում է։ Գարնանը շատ տաք են օրերը, դրա համար էլ ես սիրում եմ գարունը։ Գարնանը տնկում են բույսերը, որ ամառը աճի մեծանա, որ ուտենք։ Գարնանը երեխաները դուրս են գալիս և խաղում են իրենց բակերում։ Գարնանը մարդիկ կարծես արթնանում են խորը քնից, փողոցում ժպտացող մարդկանց կարելի է հանդիպել։ Գարնանը բոլորը նոր պլաններ են մշակում, նոր ծրագրեր են կազմում, սկսում են շատ ճամփորդել։ Ես սիրում եմ մարդկանց քնից արթնացնող գարունը։

2․ Համացանցից գտնել գարնան մասին այլ բանաստեղծություններ։

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:
Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:
Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:
Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:
Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:
Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին: