Ուսումնական Պլան

Սովորողի անհատական ուսումնական պլան
Դավիթ Հովհաննիսյան

Ընտրությամբ գործունեության խումբը՝ Գիմնաստիկա

լրացուցիչ կրթություն(դասերից հետո) չեմ գնում

երկարացված օրվա ծառայություն՝ Այո օգտվում եմ

կրթահամալիրի տրանսպորտային ծառայություն/ երթուղու համարը/՝ 19

Մայրենի

  1. Համացանցի օգնությամբ պարզիր, թե ինչ է տրիոլետը:
    Ութ տողանի բանաստեղծություն, որի 4-րդ և 7-րդ տողերը կրկնում են առաջինը, իսկ 8-րդը՝ երկրորդը, որով ամբողջ բանաստեղծությունն ունենում է երկու հանգ:
  2. Ներկիր այն տողերը, որոնք հուշում են, որ  գարուն է:

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

 Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:
Ուրախ։

Բանաստեղծությունը կարդա այնպես, որ հնչի՝ ա) տխուր, բ) հիացական, գ) վախեցած։

 Ինչպիսի՞ն կարող է լինել գարունը՝ կանաչ, թիթիզ, տաք, տխուր, անձրևային օրեր, ձյունոտ, ցուրտ։

 Ինչպիսի՞ն է քո գարունը. պատմիր նրա մասին:
Իմ գարունը շատ սիրուն է, տաք եղանակ է, ծառերը և այլ բույսերը ծաղկում են և ծաղիկները բուրում են։ Կենդանիները արթնանում են իր քնից և ուրախանում են, խաղում իրրար հետ։